Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Արտաքին պաճուճանքը ոչինչ չի նշանակում

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Արտաքին պաճուճանքը ոչինչ չի նշանակում
15.05.2013 | 12:09

Մորուք ունենալը, մտավորականի տեսք ունենալը դեռևս խելացի լինել չի նշանակում: Ակնոց կրելը, խելացի, կիրթ մարդու տեսք ունենալը, դեռևս գրագետ, բանիմաց լինել չի նշանակում: Պաշտոնյա լինել` չի նշանակում ազնիվ լինել, արդարացի, անկաշառ, խելացի, քաղաքավարի: Հավաքարար աշխատել, չի նշանակում, որ դու կիրթ չես , որ դու խելացի չես, որ դու բարձրագույն կրթություն չունես, որ դու քո պետից , ղեկավարից խելացի չես:
Հայ լինել` չի նշանակում, որ դու անպայման քաղաքագետ ես, կուսակցական ես, «քցող» ես, խարդախ, երկերեսանի, խաբեբա, ագահ, անքաղաքավարի, ցուցամոլ, ծախու:
Բուհի դիպլոմ ունենալը չի նշանակում, որ դու գրագետ ես, լավ մասնագետ ես: Երկրապահների միության անդամի տոմս ունենալը չի նշանակում, որ դու երկրապահ ես: Արցախյան ազտամարտի մասնակցի կարգավիճակ ունենալը չի նշանակում, որ դու իսկական մասնակից ես:
Հարուստ լինել, շատ փող ունենալ` չի նշանակում, որ դու լավ մարդ ես: Գուցե ստորությա՞մբ ես հարստացել: Չի
նշանակում, իհարկե չի նշանակում:
Աղքատիկ զգեստով, ցանցառ մազերով, ցնցոտիավոր լինել` չի նշանակում անխելք, անգրագետ կամ հիմար լինել: Գուցե հակառա՞կը:

Դիտվել է՝ 3247

Մեկնաբանություններ